Կալիֆոռնիայում հրդեհներն ահագնանում են ռեկորդային շոգի պատճառով

Կալիֆոռնիայում հրդեհներն ահագնանում են ռեկորդային շոգի պատճառով

PanARMENIAN.Net - Կալիֆոռնիայում սեպտեմբերի 6-ին օդի ջերմաստիճանը հասել է ռեկորդային՝ +49 աստիճանի, որն այս շրջանում բոլոր ժամանակների ամենաբարձր ջերմաստիճանն է։ Դա ավելի է սաստկացրել սեպտեմբերի 4-ին և 5-ին բռնկված անտառային հրդեհները։

Նահանգի 5 շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել։ Շրջաններից մեկում հրդեհը բռնկվել է երեխայի սեռի բացահայտման խնջույքի ժամանակ։

AlJazeera-ի փոխանցմամբ՝ ավելի քան 800 հրշեջ և ուղղաթիռ է պայքարում կրակի դեմ։ Հազարավոր մարդիկ տարհանվել են։

Մինչ օրս նահանգում ընդհանուր հրդեհներից այրվել է 647,500 հա տարածք։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---