Դերասան Եֆրեմովին 8 տարով կազատազրկեն մահաբեր ավտովթարի համար

Դերասան Եֆրեմովին 8 տարով կազատազրկեն մահաբեր ավտովթարի համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանում դատարանը դերասան Միխայիլ Եֆրեմովին դատապարտել է 8 տարվա ազատազրկման՝ հարբած վիճակում ավտոպատահարի գործով, որի հետևանքով մարդ էր մահացել: ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ դատարանը չի համաձայնել պաշտպանական կողմի հետ, որ մեքենան այլ մարդ է վարել պատահարի ժամանակ։

Գործի շրջանակում պարզվել է, որ դերասանի մեքենան սարքին է եղել, իսկ ինքը՝ հարբած։ Դատապարտյալի օրգանիզմից բացի, թմրանյութի հետքեր են հայտնաբերվել նաև մեքենայում: Վթարի ականատեսները մատնանշել եմ, որ Եֆրեմովն է եղել մեքենայի ղեկին և վթարի մեղավորը, ինչը չի հերքել սկզբից ինքը դերասանը։

Եֆրեմովն ավելի ուշ հայտարարել էր, թե խոստովանել է մեղքը ճնշման և խումհարի ազդեցության տակ։ Ըստ նրա՝ տեսագրությունը, որտեղ նա վթարից հետո խոստովանում է, որ ինքն է վարել մեքենան, «մոնտաժված էր»։

Ըստ քննության՝ հունիսի 8-ին Եֆրեմովը, ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ վարել է Jeep Grand Cherokee ավտոմեքենան և Մոսկվայի Սմոլենսկի հրապարակում բախվել է Lada ֆուրգոնի հետ, որի հետևանքով դրա վարորդ Սերգեյ Զախարովը հիվանդանոցում մահացել է։

Photo. TASS
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---