Covid-19-ի 44 նոր դեպք՝ Վրաստանում․ Հարսանիքներն ու զանգվածային միջոցառումներն արգելվել են

Covid-19-ի 44 նոր դեպք՝ Վրաստանում․ Հարսանիքներն ու զանգվածային միջոցառումներն արգելվել են

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի վատթարացման կապակցությամբ մի շարք սահմանափակումներ են գործելու՝ սեպտեմբերի 10-ից արգելվում են հարսանիքները, հանդիսությունները, ծիսական և զանգվածային այլ միջոցառումները։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիտից հետո, գրում է Sputnik Georgia-ն։

Միջոցառումների արգելքը վերաբերում է նաև բաց տարածքներին։ Սեպտեմբերի 9-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակի 44 նոր դեպք է գրանցվել, իսկ սեպտեմբերի 8-ին՝ 45, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին շրջանի համար։ Նոր դեպքերի մեծ մասը (23) գրանցվել է Աջարիայում, որը «կարմիր գոտի» է հայտարարվել։

«Մի քանի օր առաջ մենք հայտարարեցինք, որ թատրոններն ու կինոթատրոնները կբացվեն սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, սակայն, հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, որոշվեց այդ օբյեկտների բացումը 1 ամսով հետաձգել՝ մինչև նոյեմբերի 1-ը, ինչպես նաև մանկական զվարճանքի կենտրոնները»,- հայտարարել է Մեզվրիշվիլին։

Ըստ StopCov կայքի՝ համավարակի բռնկումից ի վեր Վրաստանում վարակի 1773 դեպք է գրանցվել, որից 1325-ն ապաքինվել է, 19-ը՝ մահացել։ Կարանտինում 5882 մարդ կա, փաստացի բուժվում է 390-ը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---