Կաթողիկոս․ ՀԵՊ-ը պետք է առանձին առարկայով դասավանդվի11 սեպտեմբերի 2020 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Ամենայն հայոց կաթողիկոսը մտահոգություն է հայտնել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու շուրջ՝ այլ առարկաների մեջ տարալուծման ճանապարհով։ Գարեգին Բ-ն հայտարարել է, որ եկեղեցու համոզմամբ՝ Հայոց եկեղեցու պատմությունը պետք է դասավանդնվի առանձին առարկայով։ Նման հայտարարություն նա արել է Էջմիածնում կրթության մշակների օրհնության կարգ անցկացնելու ժամանակ։ Արարողությանը մասնակցել են կրթական պետական կառույցների ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ և ՀՀ մի շարք դպրոցների մանկավարժներ: Նա նշել է, որ հայագիտական առարկաներին վերաբերող փոփոխությունները և դիրքորոշումները մտահոգություն, անհանգստություն և հուզում են առաջացրել հայ ժողովրդի, հատկապես՝ մտավորականության շրջանում։ «Ցավում ենք նաև, որ Կրթության և գիտության նախարարության կողմից տակավին չեն իրականացվել քայլեր՝ խորհրդակցելու և համագործակցելու Մայր Աթոռի կրթական հարցերով ենթախմբի հետ։ Մեր համոզումն է, որ «Հայոց եկեղեցու պատմությունը» պիտի դասավանդվի որպես առանձին առարկա, իբրև վկայություն մեր կյանքում հայոց եկեղեցու հարամնա առաքելության և սխրանքների արժևորման, երեխաներին ծանոթացնելով ոչ միայն մեր Եկեղեցու պատմությանը, այլև՝ Աստվածաշնչի պատգամներին, քրիստոնեության հիմունքներին ու արժեքներին, մեր եկեղեցու խորհուրդներին ու ծեսերին, բարեպաշտական սովորություններին»,- նշել է նա։ Կաթողիկոսը նշել է, որ իբրև ժողովուրդ՝ «մենք մեզ քրիստոնյա գիտենք»․ ուստի պետք է ճանաչել եկեղեցին, գնահատել դրա առաքելությունը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանվել է դպրոցների կրթական ծրագրից և ըստ հայտարարությունների՝ ներառվել «Հայոց պատմություն» առարկայի մեջ։ Եկեղեցականները բազմիցս դեմ են արտահայտվել այս որոշմանը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |