Ալկոհոլային թունավորումից ևս 1 մահ կա![]() 11 սեպտեմբերի 2020 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Ալկոհոլային թունավորումից ևս 1 մահ է գրանցվել, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 20-ը մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Դեպքերից 29-ն արձանագրվել են Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 8-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով: Դեռևս շարունակում է բուժում ստանալ 1 պացիենտ` Էրեբունի ԲԿ-ում: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թունավորվածներից 4-ը կուրացել են։ Արձանագրված դեպքերից 29-ի դեպքւմ օգտագործվել է օղի, որը գնել են Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանից, որն իր հերթին այն գնել է Ջանֆիդա գյուղի բնակչից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |