Քրհեղինակություն Նորատուսցի Արան բերման է ենթարկվել

Քրհեղինակություն Նորատուսցի Արան բերման է ենթարկվել

PanARMENIAN.Net - Քրեական հեղինակություն համարվող «Նորատուսցի Արան» (Արա Բանդուրյանը) բերման է ենթարկվել ոստիկանության Երևանի վարչություն, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Նորատուսցի Արա Բանդուրյանը ոստիկանություն բերման է ենթարկվել ապօրինի զենք ունենալու կասկածանքով։ Նյութեր են նախապատրաստվում»,- նշել են ոստիկանությունից։

Օգոստոսի վերջին Հայաստանում ձերբակալվել էին «օրենքով գողեր» Գևորգ Մելիքյանը (ավելի հայտնի է որպես Օշականցի Գևորիկ) և Անդրանիկ Սողոյանը (ավելի հայտնի է որպես Զապ):

2020-ի հունվարին ԱԺ-ն ընդունել է օրենք՝ համաձայն որի քրեական խմբավորման (բանդայի) ստեղծումը կպատժվի 5-10 տարվա ազատազրկմամբ։ Պատիժն ուժեղանում է, եթե խմբավորումը ստեղծի քրեական աշխարհի անձը , զինված ուժերի և ուժային այլ կառույցների ծառայողը, կամ պետական պաշտոնյան:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---