Դասերը՝ Covid-19-ի օրերին․ Դպրոցներում կգործեն հատուկ պայմաններ![]() 12 սեպտեմբերի 2020 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում սեպտեմբերի 15-ից մեկնարկող ուսումնական տարում ուսհաստատությունները կգործեն հատուկ պայմաններով: Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է պատրաստել, որտեղ ներկայացվում են մեկնարկող ուստարում դասապրոցեսի ու դպրոց հաճախելու կանոնները։ Մասնավորապես, բոլոր դպրոցականները պետք է դիմակ կրեն, դպրոցի մուտքի մոտ ջերմաչափվեն ու ախտահանեն ձեռքերը։ Դպրոցները կգործեն 6 օր, 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները դասերը պետք է երկու խմբով անցկացնեն։ Բուֆետներն ու ճաշարանները չեն գործի, իսկ դասերի ընթացքում ուսուցիչներն ու աշակերտները դիմակով պետք է լինեն։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020-ի մարտից մայիսն ընկած ժամանակկահատվածում ՀՀ-ում ուսումնական պրոցեսն անցկացվել է հեռավար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |