ԱՍԱԼԱ-ի 2 մարտիկ է մահացել Բեյրութում և Էրբիլում![]() 12 սեպտեմբերի 2020 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսին ու սեպտեմբերին Բեյրութում և Էրբիլում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) երկու մարտիկ է զոհվել, փոխանցում է Nouvelles d'Arménie-ն։ Լիբանանում սեպտեմբերի 5-ին ավտովթարից զոհվել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկներից Աբրահամ Թովմասյանը։ Դրանից երկու շաբաթ առաջ Էրբիլում 50 տարեկանում կորոնավիրուսից մահացել է Հակոբ Թաղլյանը։ Նրա հիշատակի արարողությունը կայացել է Եռաբլուրում սեպտեմբերի 11-ին։ Աբրահամ Թովմասյանի հիշատակին նվիրված միջոցառում տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ Եռաբլուրում, ժամը 14։00-ին։ Աբրահամ Թովմասյանն ԱՍԱԼԱ-ին է միացել 1980-ականներին, այդ շրջանում նա հիմնական գործունեություն է ծավալել Եվրոպայում։ 1983 թվականի հունվարի 22-ին «Շապին Գարահիսար» գործողության ընթացքում թուրքական ավիաուղիների գրասենյակի տարածքում նռնակ է նետել։ Այդ գործողության համար Թովմասյանը 2․5 տարվա ազատազրկման է դատապարտվել, 1985-ին վերադարձել է Լիբանան ու շարունակել իր պայքարը։ Թաղլյանն ԱՍԱԼԱ-ի կազմում է եղել 1980-ականների վերջից։ ԱՍԱԼԱ-ն հայկական ռազմաքաղաքական գաղտնի կազմակերպություն է, որն ակտիվ գործունեություն է ծավալել 1975-1997 թվականներին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |