Առաջարկ․ Երբ և ինչ հաճախականությամբ տեխզննել մեքենաները![]() 12 սեպտեմբերի 2020 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին մեկնարկող ԱԺ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է նոր օրինագիծ, որով սահմանվում են, թե ինչ պարբերականությամբ պետք է տրանսպորտային միջոցները տեխնիկական զննություն անցնեն: Մասնավորապես նշվում է, որ մեքենաների առաջին տեխնիկական զննությունը պետք է իրականացվի թողարկմանը հաջորդող չորրորդ տարում։ 4-ից 10 տարեկան թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլները, տրոլեյբուսներ, ավտոբուսներ,ը վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցները պետք է տեխնիկական զննություն` տարին 1 անգամ։ Իսկ 10-ից ավելի տարվա արտադրության մեքենաները` 6 ամիսը 1 անգամ։ 4-ից 10 տարեկան թեթև մարդատար ավտոմոբիլները, բեռնատարները, մինչև 8 նստատեղ ունեցող բեռնաուղևորատարները, կցորդները, մոտոցիկլները պետք է զզնել 2 տարին 1 անգամ։ Իսկ 10-ից ավելի տարվա արտադրության վերոնշյալ մեքենաները՝ տարին 1 անգամ։ Իսկ 4-ից ավելի տարվա արտադրության նոր ներմուծված մեքենաները տեխնիկական զննության են ներկայացվում նախքան Ճանապարհային ոստիկանությունում դրանց հաշվառումը։ Մեքենաները պետք է կրկին տեխնիկական զննության ներկայացվեն մինչև նախորդ զննության ժամկետի ավարտը։ Ներկայումս Հայաստանում գործում է 40 տեխնիկական զննության կայան։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |