Հայրապետյան. Հարությունյանի և Ջուլֆալակյանի տարաձայնությունները գաղափարական են![]() 14 սեպտեմբերի 2020 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Հրապարակային տարաձայնություն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ու պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը չեն ունեցել։ Այս մասին հայտարարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ գործադիրի իրենց գործընկերների հետ վեճերը և տարաձայնությունները եղել են բացառապես գաղափարական։ «Հույս ունեմ, որ Արսեն Ջուլֆալակյանն իր որոշումը կփոխի: Նրա հեռացումը օրենսդիրից վնասում է թե ոլորտին, թե մեր հանձնաժողովին: նա եղել ու մնում է ոլորտի լավագույններից մեկը և փայլուն պատգամավոր: Որևէ մեկը չի շահելու, եթե պարոն Ջուլֆալակյանը վայր դնի մանդատը»,- ասել է պատգամավորը: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ Հայրապետյանն ասել է, որ հորդորել է գործընկերոջը փոխել որոշումը, իսկ Հարությունյանն ունի իշխող «Իմ քայլը» ֆրակցիայի լիակատար աջակցությունը։ Սեպտեմբերի 9-ին «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հայտնել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով։ Դրանք վերաբերվում են Հարությունյանի ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումներին վերաբերյալ: Նրա խոսքով՝ նախարարությունում հաշվի չեն առնվում ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական կարծիքները, բացակայում են ոլորտների զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականները, փոփոխություններն անհրաժեշտ արագությունն ու տրամաբանությունը չունեն, կադրային քաղաքականությունը շատ հաճախ անհասկանալի է ու անձնավորված»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |