91 երկրաշարժ ԱՄՆ-ում՝ մեկ օրում

91 երկրաշարժ ԱՄՆ-ում՝ մեկ օրում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ելոուսթոուն ազգային պարկում մեկ օրվա ընթացքում 91 երկրաշարժ է եղել, դրանց առավելագույն ուժգնությունը չի գերազանցել 3 բալը, փոխանցում է PM-ն:

Տարածքը համարվում է ԱՄՆ-ի սեյսմիկ ակտիվ գոտիներից մեկը. չնայած դրան՝ գիտնականները կարծում են, որ այստեղ երկրաշարժերը ուժեղ և երկարատև չեն:

Հատկանշական է, որ այգում «բնական» ցնցումներն ուղեկցվել են «արհեստականով». պատճառը հատուկ վիբրասեյսմիկ բեռնատարներն են:

Չնայած նոր երկրաշարժի «համեստ» թվին, գիտնականները կարծում են, որ Ելոուսթոունի ցնցումները պարկում նախորդ երկրաշարժերին նման չեն եղել:

2017-ին պարկում 2400 ցնցումը տևել էր մոտ 3 ամիս, առավելագույնը՝ 4.4 բալով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---