Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողը քրիստոնեություն է ընդունել Գերմանիայում ապաստանի համար

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողը քրիստոնեություն է ընդունել Գերմանիայում ապաստանի համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի գրող և լրագրող Աբիլ Հասանովը քրիստոնեւթյուն է ընդունել Գերմանիայում ապաստան ստանալու նպատակով։

Բապտիստների ընկերակցությունն ընդունել է Հասանովին և նրա ընտանիքին։ Փոխելով դավանանքը՝ Հասանովն ու նրա փաստաբանը հայտարարել են, որ նրան չի կարելի արտաքսել, քանի որ Ադրբեջանում հետապնդում են քրիստոնյաներին, գրում է Haqqin.az-ը՝ Westfalen-Blatt-ին հղումով։

Գերմանիայի միգրացիոն ծառայությունները, սակայն, մերժել են Հասանովին ապաստան տրամադրելու հարցում։ Այժմ նա փաստաբանի օգնությամբ փորձելու է բողոքարկել որոշումը։

52-ամյա Հասանովն աշխատել է մի շարք ընդդիմադիր ադրբեջանական ԶԼՄ-ներում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---