Քոչարյանի գույքի և գումարի մի մասի արգելանքը հանվել է![]() 15 սեպտեմբերի 2020 - 17:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և գումարի մի մասի արգելանքը հանվել է։ Դատավոր Աննա Դանիբեկյանը մասնակի բավարարել է պաշտպանների միջնորդությունը և Քոչարյանին պատկանող գույքի մի մասը ազատել կալանքից, գրում է Shantnews.am-ը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սեպտեմբերի 15-ին շարունակվել է ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը Սահմանադրական կարգը ենթադրաբար տապալելու մեղադրանքով: Նիստը դռնփակ էր։ Նախորդ նիստինպաշտպանները միջնորդել էին արգելանքից հանել Քոչարյանի անշարժ գույքն ու դրամական միջոցները: Թեև դատարանը որոշումը պետք է հրապարակեր դռնբաց, սակայն լրագրողներին ներս չեն թողել, հետևաբար առայժմ հայտնի չէ, թե գույքի և դրամական միջոցների որ մասն է հանվել կալանքից: Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները բոյկոտել են նիստերը և չեն մասնակցում դատաքննությանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |