BetConstruct-ի աջակցությամբ հայնտի Barrière-ը գործարկել է իր 1-ին առցանց հարթակը

BetConstruct-ի աջակցությամբ հայնտի Barrière-ը գործարկել է իր 1-ին առցանց հարթակը

PanARMENIAN.Net - ՏՏ ոլորտի առաջատարներից BetConstruct ընկերությունը երկարաժամկետ գործակցություն է սկսել հանրահայտ Barrière ֆրանսիական ցանցի հետ, որն առանձնանում է ժամանցի ոլորտում առաջարկներով և որակյալ ծառայությունների մատուցմամբ` մոտ 33 խաղատուն, խաղային 1 ակումբ, 18 հյուրանոց, ավելի քան 140 բար և ռեստորան, ինչպես նաև կազմակերպում է տարեկան գրեթե 3500 միջոցառում:

Գործակցության արդյունքում Ֆրանսիական ընկերությունը BetConstruct-ի կողմից մշակված տեխնոլոգիաների աջակցությամբ սեպտեմբերի 15-ին բացել է առաջին բուքմեյքերական հարթակը՝ BarrièreBet-ը:

«1912-ից ի վեր՝ Barrière-ն անցել է հիշարժան ճանապարհ և ապրելով աճի ու վերափոխման մի քանի շրջան՝ տարիների ընթացքում դարձել է ֆրանսիական խաղատնային շուկայի առաջատարներից մեկը։ Այժմ նրանք ցանկանում են օգտագործել իրենց բրենդն ու փորձը, որպեսզի անցում կատարեն առցանց ոլորտ, և մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք աջակցել նրանց և համատեղ ջանքերով իրականացնել այս նպատակները: Մենք Barrière-ին մաղթում ենք հարյուրամյակների հաջողություն առցանց խաղերի աշխարհում», - ասել է BetConstruct-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանը:

Իր հերթին, Barrière Groupe-ի գործադիր տնօրեն Դոմինիկ Դեսեյնը նշել է. «Առցանց խաղային շուկան զարգացման նոր առանցք է, որը գրուպին հնարավորություն կտա կենտրոնացնել դիրքերն ու գովազդել բրենդը, ինչպես նաև բարձրացնել մեր բրենդի մասին իրազեկումը նոր օգտատերերի շրջանում՝ միաժամանակ պահպանելով մեր խաղատների հաճախորդներին»։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---