Կաթողիկոսն ու Էռնեկյանը քննարկել են Մայր աթոռում իրականացվող և նախանշվող ծրագրերը15 սեպտեմբերի 2020 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Վեհարանում հյուրընկալել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին։ Զրուցակիցներն անդրադարձել են Էռնեկյանի բարերարությամբ Մայր Աթոռում իրականացվող ծրագրերին և նախանշվող նոր ձեռնարկներին։ Զրույցի ընթացքում Վեհափառն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել բարերարին՝ ազգային և հայրենական կյանքում ազնիվ հանձնառությունների ու նրա հոգածությամբ իրագործվող մեծածավալ ծրագրերի, ինչպես նաև Հայոց եկեղեցու և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը շարունակաբար սատարելու համար, հայտնում է Մայր աթոռ Ս. Էջմիածին տեղեկատվական կենտրոնը։ Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը և Էդուարդո Էռնեկյանն այցելել են Մայր Տաճար՝ ծանոթանալու ամրակայման ու հիմնանորոգության աշխատանքների ընթացքին, եղել են նաև Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում։ Ուսումնական տարվա մեկնարկին այցելություն է կատարվել նաև Մայր աթոռի հովանու ներքո գործող «Էռնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատություն։ Շրջելով 2009 թվականին ի հիշատակ բարերարի ծնողների հիմնադրված դպրոցում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |