Հայրիկները 5-օրյա արձակուրդ կստանան մինչև նորածնի 1 ամիսը լրանալը16 սեպտեմբերի 2020 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովը վերջնական ընդունել է օրենքը, որով նոր հայրացած տղամարդիկ իրավունք ունեն 5-օրյա արձակուրդ վերցնել։ Օրինագծին կողմ է քվեարկել 116 պատգամավոր, դեմ՝ 1։ Օրենքով երեխայի ծնվելուց 30 օրում նորածնի հայրն իրավունք ունի 5 աշխատանքային օրվա վճարովի արձակուրդ վերցնել և յուրաքանչյուր օրվա համար վճարվել միջին օրական աշխատավարձի չափով։ Օրենքով ընդլայնում է նաև մայրիկների իրավունքները։ Գործատուներին կարգելվի վատթարացնել նորածինների մայրերի աշխատանքային պայմանները կամ հեռացնել աշխատանքից մինչև երեխայի 1 տարեկանը լրանալը։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |