Մարուքյանը՝ ԱԺ-ում․ Կանանց լացացնելով բերման են ենթարկում

Մարուքյանը՝ ԱԺ-ում․ Կանանց լացացնելով բերման են ենթարկում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրացրել է դիմակ չկրող անձանց նկատմամբ ոստիկանական կոպիտ գործողությունների հարցը:

«Կանանց լացակումած, լացացնելով բերման են ենթարկում ոստիկանական բաժանմունքներ, լավագույն դեպքում կարող են տուգանել։ Ես նախ դատապարտում եմ, ապա կոչ եմ անում, որ ծառայողական քննություն իրականացնեն, դուք ասել եք՝ իշխանության չեք եկել, ժողովուրդն է եկել, հիմա այդ իշխանությանն անարգում ու վիրավորում են»,- ասել է նա, գրում է Shantnews.am-ը:

Մարուքյանի բարձրացրած հարցին արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն՝ ասելով, որ ծառայողական քննություն է իրականացվում, որի արդյունքներից հետո կարող են դատապարտել:

«Բոլոր տեսանյութերում ներկայացված իրավիճակը շատ կարճ, մոնտաժված պատմություն է, ու ոչ ոք չգիտի՝ ինչ է եղել իրականում»,-ասել է նա:

Նման մի միջադեպ եղել է սեպտեմբերի 15-ին՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում, ոստիկանների մասնակցությամբ։ Ըստ սոցցանցերում տարածված տեսանյութի՝ կնոջը կոպտորեն բերման են ենթրակում դիմակ չկրելու համար։

 Ուշագրավ