Փամբուխչյան․ Կաշխատեմ ԱԻ փոխնախարարի պաշտոնում22 սեպտեմբերի 2020 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հայտարարել է, որ կզբաղեցնի արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը, փոխանցում է Factor.am-ը։ «2 տարի ԱԺ-ում գտնվելով ես իմ մեջ որոշել եմ, որ ավելի արդյունավետ կարող եմ գործունեություն ծավալել գործադիրում։ Քաղաքական թիմը դրան հավանություն է տվել»,- ասել է նա։ Փամբուխչյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել սեպտեմբերի 17-ին։ Նա ԱԺ պատգամավորի մանդատ ստանալուց առաջ աշխատել է նաև որպես տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար։ Որոշ տեղեկություններով՝ իշխանությունում նրան հետագայում տեսնում են ԱԻ նախարարի պաշտոնում, քանի որ 2 տարուց լրանում է նախարար Ֆելիքս Ցոլակյանի 70-ամյակը, և նա, հնարավոր է, թոշակի անցնի: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |