ԼՀԿ-ն տեղյակ չէ ՀՅԴ-ԲՀԿ-«Հայրենիք» եռյակի համատեղ հանրահավաքից22 սեպտեմբերի 2020 - 13:44 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղյակ չի եղել ՀՅԴ, «Հայրենիք» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների համատեղ հանրահավաքից, որն անցկացվելու է հոկտեմբերի 8-ին։ «Չգիտեմ, թե ինչ օրակարգով են հանրահավաք հրավիրել: Ես բազմիցս ասել եմ, որ մենք գործակցում ենք տարբեր ուժերի հետ, միասնական որոշակի նախաձեռնություն ենք ունենում, երբ մեր օրակարգերը համընկնում են: Կարծում եմ՝ այստեղ նոր բան չկա, որ որևէ ընդդիմադիր ուժ կամ ուժեր հանրահավաք են անցկացնում»,- ասել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ կհետևի դրան։ Ավելի վաղ ստեղծվել էր ընդդիմադիր ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Հայրենիք» կուսակցության աշխատանքային խումբ։ Ուժերը հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում հրավիրել են համապետական հանրահավաք: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |