Վարչապետի նախկին խորհրդական․ «Աերոֆլոտը» Երևանից թռիչքների գիշատիչ գներ է առաջարկում23 սեպտեմբերի 2020 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը Երևանից թռիչքների համար առաջարկում է գիշատիչ գներ, և դա տեղի է ունենում ՀՀ ավիացիոն իշխանությունների բացարձակ անգործության պատճառով, հայտարարել է վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը: Ըստ նրա՝ օգտատերերը լուսանկարներ են կցել, որտեղ մի ուղղությամբ մինչև 357,000 դրամ արժողությամբ ավիատոմսեր են եղել։ Նա առաջարկել է համապատասխան գործառույթներ` երկրի տնտեսական շահը և ուղևորների ազատ տեղաշաժի իրավունքը պահպանելու համար՝ նշելով, որ սակագների միջազգային կարգավորմանը մի ամբողջ փաստաթուղթ է նվիրված։ Ճաղարյանը բացատրել է, թե գները գիշատիչ լինում են ոչ միայն իրենց թանկությամբ, այլև էժանությամբ: Վերջին դեպքում նպատակը մրցակիցներին շուկայից դուրս թողնելն է։ «Այսպիսի դեպքերում Հայաստանի ավիացիոն իշխանությունները (եթե դրանք գոյություն ունեն) իրավասու են դուրս վռնդել գիշատիչին և արգելել այդ ընկերության մուտքն ինքնիշխան պետության տարածք: Ինչպես դա արեց հարևան Վրաստանը»,- գրել է նա։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում նաև ՀՀ-ում սահմանափակված էր ավիահաղորդակցությունը։ 2020 օգոստոսից ՀՀ կառավարությունը բացեց երկրի օդային սահմանն օտարերկրացիների համար։ ՀՀ քաղաքացիները ևս արդեն կարող են երկրից դուրս գալ, որոշ չվերթեր իրականացվում են, սակայն կանոնավոր թռիչքներն ամբողջությամբ վերականգնված չեն։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |