ՌԴ մեկնել ցանկացողները հացադուլ են սկսել գործադիրի դիմաց23 սեպտեմբերի 2020 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները հացադուլ են սկսել կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են, որ գործադիրը բանակցությունների միջոցով հասնի նրան, որ իրենց թույլ տան մուտք գործել ՌԴ։ Նրանք արտակարգ դրությունից առաջ եկել են Հայաստան և այլևս չեն կարողանում վերադառնալ: Քաղաքացիների կարծիքով՝ իրենց հարցին որևէ իրական պատասխան կամ լուծում չի տրվում: Պաստառների վրա գրված է. «Ուզում եմ Ռուսաստան», «Հացադուլ, սպասում ենք վարչապետի դրական պատասխանին»։ Ռուսաստան մեկնել ցանկացողները պարբերաբար բողոքի ցույցեր և երթեր են կազմակերպել վերջին շրջանուն նուն պահանջով՝ նշելով ընտանիքների հետ վերամիվորվելու և ՀՀ-ում աշխատանք չունենալու հանգամանքները։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ-ն հանել է օդային մուտքի արգելքը ԵԱՏՄ անդամների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի համար, բացառությամբ ՀՀ-ի։ Իշխանության մի քանի ներկայացուցիչ հանդիպել էին ցուցարարների հետ, պարզաբանել, որ Հայաստանը սահման չի փակել, ռուսական կողմը չի ընդունում՝ համավարկով պայմանավորված։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |