Սոցհոլովակներ՝ հայկական բիզնեսից. Ակբա բանկ, «Գալաքսի» ընկերությունների խումբ և Վիվա-ՄՏՍ

Սոցհոլովակներ՝ հայկական բիզնեսից. Ակբա բանկ, «Գալաքսի» ընկերությունների խումբ և Վիվա-ՄՏՍ

PanARMENIAN.Net - «Կորպորատիվ քաղաքացիությունը» (Corporate Citizenship) ժամանակակից բիզնեսի կարևոր զարկերակն է. բիզնեսների կողմից սեփական աշխատանքը լավ կատարելն ու հարկերը վճարելը բավական չէ։

Աշխատակիցները, գործընկերները, լայն հասարակությունը բիզնեսներից՝ որպես հասարակական պրոցեսների կարևոր օղակ, պահանջում են դիրքորոշում և ակտիվություն։

Ըստ Եվրամիության անդամ երկրների շրջանում կատարած հարցման՝ աշխատակիցների 76%-ը չի ցանկանում աշխատել մի ընկերությունում, որը երկրին կամ աշխարհին վերաբերող կարևոր հարցերին չի արձագանքում կամ կորպորատիվ պատասխանատվության ծրագրեր չի իրականացնում։

Հայաստանում «կորպորատիվ քաղաքացինությունը» ևս զարգանում է, և, ի տարբերություն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, որն ուղղված է ոչ կոմերցիոն քայլերով ոլորտի զարգացմանը, «կորպորատիվ քաղաքացիությունը» հասարակական որևէ խնդիր է վերհանում՝ նպաստելով դրա վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը։

Վերջին մեկ տարվա «կորպորատիվ քաղաքացիության» լավագույն նախագծերից երեքը.

Ակբա բանկ. ՕրաՑՈՒՅՑ պլաստիկի դեմ

Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկն Ամանորին ընդառաջ նախաձեռնել էր «Ցույց պլաստիկի դեմ» արշավը, հաշվարկային և էմոցիոնալ տարբերակներով հիշեցնելով, որ մարդիկ շատ կարճ են մնալու երկրի վրա, իսկ տոպրակը՝ հարյուրավոր տարիներ։ ԱԿԲԱ բանկը ոչ միայն բացատրել էր, այլև օրաՑՈՒՅՑեր պատրաստել թղթե տոպրակներով՝ նվիրելով իր գործընկերներին։ Այս արշավը հուշում էր, թե ինչու է պետք հրաժարվել պլաստիկից և ամանորյա նվերները փաթեթավորել ոչ թե պլաստիկ նյութերով, այլ պարզապես՝ սիրով։ Բնությունը փրկելը հանդիսավոր միջոցառում չէ. «բնությունը փրկում ենք մենք և դուք ամեն օր»՝ ասում է «կորպորատիվ քաղաքացիության» այս արշավը: Այն դիտվել է 168,000 անգամ։

«Գալաքսի» ընկերությունների խումբ. #BecauseWeCare

«Գալաքսի» ընկերությունների խմբի հոգատարության արշավը նվիրված էր Հայաստանում ապրող միայնակ տարեցներին։ Բնականաբար, այս թեման առավել աչքի կընկներ հենց Ամանորին, և «Գալաքսին» ԽՍՀՄ ժողովրդական արտիստ՝ 83-ամյա Գուժ Մանուկյանի պատմությամբ տեղեկացրեց, որ 2020-ին Նոր տարին միայնակ կդիմավորի 49,900 տարեց։ Ընկերությունների խումբն առաջարկում էր փոխել վիճակագրությունը. այցելել, հրավիրել ու շփվել միայնակ տարեցների հետ։

«Մեզ համար այլևս անկարևոր է տոների փայլն ու խրախճանքը։ Ժամանակն է ցրտերը կոտրել բաց սրտերով», ասվում է արշավի նկարագրական տեսանյութում։ Ի դեպ, «Գալաքսիի» հաջորդ ամփոփիչ տեսանյութում ներկայացվում է, որ աշխատակիցներն արդեն իսկ այցելեր և իրենց ջերմությունը կիսել են ՀՀ խնամքի տներում բնակվող տարեցների հետ՝ հոգալով նրանց կարիքները։ Արշավը դիտվել է 583,000 անգամ։

Վիվա-ՄՏՍ. Մի եղիր անտարբեր

Վիվա-ՄՏՍ-ը ոչ միայն հետաքրքիր բարեգործական նախագծեր է իրականացնում, այլև սոցիալական կարևոր և անտեսված հարցերին է անդրադառնում իր՝ «Մի եղիր անտարբեր» շարքով։ 2020-ի ամռանն ընկերությունը թողարկել է սոցիալական հոլովակների շարք՝ «Ուշադիր լինենք մեր մեծերի ու տարեցների հանդեպ»։ Այն բաղկացած է մի քանի տեսանյութից, ունի 302,000 դիտում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---