Նախարար․ Վճարովի սովորող ուսանողների համար ֆինանսական աջակցությունը քննարկվում է

Նախարար․ Վճարովի սովորող ուսանողների համար ֆինանսական աջակցությունը քննարկվում է

PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Դա պայմանավորված է համավարակի հետևանքով ստեղծված տնտեսական իրավիճակով:

«Քննարկվում են մի քանի չափորոշիչներ, որոնց մասին առաջիկայում կհայտնենք»,- ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ 5000-ից ավելի ուսանող իր ստորագրությամբ միացել էր ԵՊՀ Ուսանողական խորհրդի՝ ուսման վարձի մասնակի փոխհատուցման խնդրանք-պահանջը: ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը մոտ 5300 ուսանողի ստորագրած դիմում-պահանջը փոխանցել էր Կառավարության ներկայացուցչին:

ԵՊՀ-ում 500 ուսանող դեռ նախորդ կիսամյակից վարձի պարտք ունեն, իսկ առաջին կուրսեցիների համար վարձավճարը թանկացել է 70-160 հազար դրամի չափով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---