Դիլիջանում շան վրա կրակողը ներկայացել է ոստիկանություն

Դիլիջանում շան վրա կրակողը ներկայացել է ոստիկանություն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին շան վրա կրակած Դիլիջանի 30-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը։ Նա իրավապահներին է ներկայացրել որսորդական ողորկափող հրացանը, որով կրակել էր շան վրա:

Սեպտեմբերի 14-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Դիլիջանի հյուրանոցներից մեկի մոտ կրակել են շան վրա։

Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը Մյասնիկյան փողոցում հայտնաբերել էր սատկած շուն՝ արնոտ վիճակում։

Իրավապահները ձեռնարկել էին օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանք՝ շան վրա կրակողին հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---