Վլադիմիր Գասպարյանի հայցն ընդդեմ «Ազատության» մերժվել է

Վլադիմիր Գասպարյանի հայցն ընդդեմ «Ազատության» մերժվել է

PanARMENIAN.Net - Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայցն ընդդեմ «Ազատություն» ռադիոկայանի մերժվել է, գործ չի հարուցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Ազատության» գլխավոր պրոդյուսեր Արտակ Համբարձումյանը։

«Գասպարյանը Սևանի իր առանձնատան մոտ «Ազատության» լրագրողների աշխատանքը սպառնալիքներով խոչընդոտելուց հետո երկու հարցազրույց էր տվել ու պնդել, թե մեր լրագրողները «դրոն են իջեցրել իր բակ», «իրենից 10-15 մետր բարձրության վրա են եղել»։

Սրանով էլ հիմնավորել էր իր պահվածքը ու նաև հայց ներկայացրել մեր դեմ իր անձնական կյանք մտնելու ու բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար»,- ասվում է գրառման մեջ։

Նշվում է նաև, որ իրավապահները՝ ուսումնասիրելով տեղի ունեցածը, վերականգնել են դրոնի նկարահանումը։ Պարզվել է, որ դրոնը նվազագույնը 40-50 մետր բարձրության վրա է եղել, որտեղից «որևէ անձ չէր կարող իդենտիֆիկացվել» և իրականացվել է լրագրողական աշխատանք առանց որևէ մեկի կյանք մտնելու նպատակի։

2020թ. օգոստոսի 9-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հաղորդում է տվել, որ օգոստոսի 8-ին Սևանա լճի ափամերձ տարածքների ապօրինի կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելու ընթացքում Սևան-Շորժա ճանապարհին նախկին ոստիկանապետը խոչընդոտել է իր և օպերատորների մասնագիտական գործունությանը, որի ընթացքում հնչեցվել են կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ:

Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել էր, որ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում է հայց ներկայացնել դատարան։ «ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները՝ բնակարանի անձեռնմխելիության, անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները, պետք է պաշտպանված լինեն», - ասել էր նա:

Վլադիմիր Գասպարյանի և «Ազատության» լրագրողի միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---