Վարչապետը ստորագրել է Գոգյանի ազատման հրամանը

Վարչապետը ստորագրել է Գոգյանի ազատման հրամանը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Սմբատ Գոգյանին Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու որոշումը։

Գոգյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել դեռ մայիսի 14-ին։

Նրա ղեկավարման ժամանակ հրաժարական տվեց ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը՝ դիսերտացիայում գրագողության հետ կապված խնդիրների պատճառով։ Բուհի ռեկտորի մյուս պաշտոնակատար Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսությունում Գոգյանը ևս խնդիրներ էր գտել, որից հետո նրան տնտեսագիտության դոկտորի կոչում շնորհելու որոշումը ԲՈԿ-ը չեղյալ էր համարել։

Գոգյանը կոնֆլիկտի մեջ էր սեպտեմբերի 24-ին ավելի վաղը հրաժարական տված ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, որին մեղադրում էր Գալոյանին հովանավորելու մեջ։

Ավելի վաղ Գալոյանին պաշտպանող ՀՊՏՀ դասախոսները գործադուլ էին հայտարարել, որը քննադատվել էր իշխանության մի քանի ներկայացուցչի կողմից։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---