Դատարանում մասամբ կվիճարկվի փողոցում դիմակ կրելու որոշումը![]() 26 սեպտեմբերի 2020 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է վարչական դատարան՝ մասամբ վիճարկելու առողջապահության նախարարի որոշումը, որը մարդկանց պարտավորեցնում է միայնակ կամ ընտանիքի անդամների հետ փողոցում կամ հանրային այլ բացօթյա տարածքներում գտնվելիս դիմակ կրել։ «Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ նա պնդում է, որ որոշումը չի համապատասխանում սահմանափակումների՝ օրենսդրությամբ նախատեսված համաչափության և որոշակիության սկզբունքներին։ «Ես, հենց իրավիճակից ելնելով, ամբողջ հրամանը վիճարկելու պահանջ չեմ ներկայացրել։ Ընդամենը վիճարկել եմ մեկ մասով, երբ անձը բացօթյա տարածքներում միայնակ է կամ ընտանիքի անդամների հետ։ Պետությունը կարող է սահմանափակել մարդու իրավունքը, բայց այդ սահմանափակման և միջոցի միջև պետք է լինի համարժեքությունը, այս դեպքում դա խախտված է»,- նշել է նա։ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իրենց համար զարմանալի է, որ փաստաբանները զբաղվում են իրենց «մասնագիտական շրջանակներից դուրս» հարցերով, և նրանց թվում է, թե ավելի լավ են հասկանում՝ որ մեթոդն է ավելի շատ պաշտպանում քաղաքացիներին հիվանդությունից և որ մեթոդը`ոչ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |