ԱՄՆ թուրքական կազմակերպությունները ահազանգում են

PanARMENIAN.Net - Թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչները նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային, որում «անհանգստություն» են հայտնել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործին ուղղված հայկական լոբբիի ջանքերի առնչությամբ: «Ակնհայտ է, որ հայկական լոբբին Ձեր վարչակազմի եւ ԱՄՆ Կոնգրեսի վրա ճնշում է գործադրում` պահանջելով, որպեսզի Դուք Առաջին աշխարհամարտի իրադարձությունները բնորոշեք որպես «ցեղասպանություն»,- ասվում է Թուրք-Ամերիկյան Կոալիցիայի (ԹԱԿ) նամակում, որի տակ ստորագրել են 53 թուրք-ամերիկյան կազմակերպություններ:



Նամակում նաեւ ընդգծվում է, որ «անարդարացի կլիներ հաշվի առնել կողմերից միայն մեկի տեսակետը` արհամարելով պատմաբանների եւ գիտնականների անկախ եւ անաչառ գնահատականները»: Նամակի հեղինակները եւս մեկ անգամ հայտնել են 1915թ. իրադարձությունները ուսումնասիրելու համար պատմաբանների եւ գիտնականների միջազգային հանձնաժողով ստեղծելու պատրաստակամության մասին` նշելով, որ փորձագետները կկարողանան օգտվել բոլոր արխիվներից»,- ընդգծվում է նամակում, գրում է թուրքական Hurriyet թերթը:



Թուրքիայի վաւրչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին առաջարկեց ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով` Հայոց ցեղասպանության հարցի դիտարկման համար: Հայաստանը հրաժարվեց առաջարկից` հայտնելով, որ Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում պատմական փաստ է, որը ենթակա չէ քննարկման:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---