100 մլն դրամ՝ ի աջակցություն Արցախի և ՀՀ բանակի

100 մլն դրամ՝ ի աջակցություն Արցախի և ՀՀ բանակի

PanARMENIAN.Net - Վահե Բադալյանին պատկանող «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ընկերությունը՝ հավատարիմ մնալով որդեգրած ռազմավարությանը, 100 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ի աջակցություն խաղաղության և հաղթանակի համար մարտնչող պաշտպանական բանակի:

Այս անգամ ընկերությունն օժանդակություն է ուղղել Արցախ՝ նպատակ ունենալով այս անչափ կարևոր իրավիճակում լինել անպարտ բանակի կողքին, աջակցել ՀՀ և Արցախի զինված ուժերին։

Ընկերությունում նշում են՝ բարեգործությունը միտված է ամրապնդելու հայ ժողովրդի անվտանգության խորհրդանիշ հայոց բանակի մարտունակությունը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---