Փաշինյան․ Կիպրոսի հետ գերազանց քաղերկխոսությունը դաշնակցային բնույթի է

Փաշինյան․ Կիպրոսի հետ գերազանց քաղերկխոսությունը դաշնակցային բնույթի է

PanARMENIAN.Net - Հայաստանն արժևորում է բարեկամ Կիպրոսի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական գործակցությունն ու գերազանց քաղաքական երկխոսությունը, որոնք, տարեցտարի ամրապնդվելով և ընդլայնվելով, ձեռք են բերել դաշնակցային բնույթ։ Այդ մասին ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսին Անկախության օրվա կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում:

Ուղերձում նշվում է, որ դարերի խորքից եկող հայ-կիպրական հարաբերությունները բարեկամության բազմաթիվ դրսևորումներ են ունեցել, որոնց հիմքում ընկած են պատմամշակութային առնչությունները, ընդհանուր հոգևոր արժեքներն ու փոխադարձ համակրանքը:

«Վստահ ենք, որ մեր երկու երկրի միջև հաստատված եղբայրական հարաբերություններն ու փոխշահավետ գործակցությունը գալիք տարիներին ևս կարձանագրեն նորանոր ձեռքբերումներ»,-ասվում է ուղերձում:

Ավելի վաղ Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ եւ դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումն Ադրբեջանի կողմից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---