Ավակով․ Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի ԼՂ խնդրի կողմերից ոչ մեկին

Ավակով․ Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի ԼՂ խնդրի կողմերից ոչ մեկին

PanARMENIAN.Net - Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի ԼՂ հակամարտության կողմերից ոչ մեկին։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը՝ մեկնաբանելով «Սլուգա նարոդա» կուսակցությունից պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոյի հայտարարությունը։

«Իսկ ահա բուժօգնություն, հաբեր՝ չափից շատ ֆանտազիաների մեջ ընկնող պատգամավորների համար, գուցե փնտրենք ամբողջ երկրով»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Լյուդմիլա Մարչենկոն հայտարարել էր, թե Կիևը պատրաստ է տարբեր հարթակներում ցանկացած աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. RBC
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---