Երևանից Արցախ ուղարկվող օգնությունը պետք է համակարգել համայնքապետարանների հետ

Երևանից Արցախ ուղարկվող օգնությունը պետք է համակարգել համայնքապետարանների հետ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը հորդորում է բոլոր այն անձանց և կազմակերպություններին, որոնք կենցաղային և բժշկական իրեր են հավաքում՝ Արցախ ուղարկելու համար, համակարգել գործողությունները համայնքային իշխանությունների հետ:

Նշվում է, որ դա անհրաժեշտ է՝ հաշվի առնելով ՀՀ ԱԱԾ հայտարարությունը՝ Արցախի տարածք մուտք գործելու հատուկ կարգավորումների վերաբերյալ։

«Ձեր օգնությունը շատ կարևոր է, ուստի պետք է առավելագույնս արդյունավետ կերպով կազմակերպել գործընթացը։ Խնդրում ենք հավաքած իրերը փոխանցել վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ), որտեղ ծանրոցները կգրանցվեն, կտեսակավորվեն՝ ըստ օգնության տեսակի և կարիքների, եւ կուղարկվեն Արցախ»,-ասվում է հայտարարության մեջ։

Թաղապետարանների հասցեները եւ հեռախոսահամարները․

• Աջափնյակ - Արա Սարգսյան փողոց. 5

+(374 11) 518 050

• Ավան - Խուդյակով փողոց հ. 222

+(374 11) 518 108

• Արաբկիր - Ն. Զարյան փողոց հ. 27

+(374 11) 518 201

• Դավթաշեն - 3-րդ թաղամաս, հ. 23/1

+(374 11) 518 282

• Էրեբունի - Սասունցի Դավթի փողոց հ. 87

+(374 11) 518 331

• Կենտրոն - Տերյան փողոց հ.44

+(374 11) 518 401

• Մալաթիա-Սեբաստիա - Սեբաստիայի փողոց հ.32

+(374 11) 518 585

• Նոր Նորք - Գայի պողոտա հ. 19

+(374 11) 518 688

• Նորք-Մարաշ - Ա.Արմենակյան փողոց հ. 272

+(374 11) 518 718

• Նուբարաշեն - Նուբարաշենի 9-րդ փողոց հ. 4

+(374 11) 518 730

• Շենգավիթ - Գ. Նժդեհի փողոց հ. 26

+(374 11) 518 808

• Քանաքեռ-Զեյթուն - Դ. Անհաղթի փողոց հ. 11

+(374 11) 518 844

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---