Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում վնասել են ՀՀ եկող ինտերնետային կաբելները

Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում վնասել են ՀՀ եկող ինտերնետային կաբելները

PanARMENIAN.Net - Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում երկու անգամ վնասել են միջազգային նշանակության՝ Հայաստանին ինտերնետով ապահովող օպտիկամանրաթելային կաբելները։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել. նշվում է, որ խնդիրը լուծվել է, ինտերնետի մատակարարումը՝ վերականգնվել։

Civil.ge-ի փոխանցմամբ, մասնավորապես, սեպտեմբերի 28-ին վնասվել է Հայաստանին միացող օպտիկամանրաթելային ինտերնետ-կաբելը, որն անցնում է ՀՀ սահմանակից ադրբեջանաբնակ Սադախլոյի ջրերով։

Սեպտեմբեր 29-ի գիշերը անհայտ անձը կտրել է ստորերկրյա օպտիկամանրաթելային ինտերնետ-կաբելն ադրբեջաբնակ Դմանիսի մունիցիպալիտետի գյուղերից մեկում։ Կաբելի շահառուներից է նաև Հայաստանը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---