Հովհաննիսյան․ Հակառակորդը 1 օրում մոտ 450 զինծառայող, 45 զրահատեխնիկա ու 10 ԱԹՍ է կորցրել

Հովհաննիսյան․ Հակառակորդը 1 օրում մոտ 450 զինծառայող, 45 զրահատեխնիկա ու 10 ԱԹՍ է կորցրել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին Արցախի հյուսիսում և հարավում մարտական ծանր գործողություններ են ընթացել, հատկապես՝ հարավում, ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակում է փորձել իրականացնել, ռազմաճակատի գիծը փորձել է ճեղքել, գրոհը կասեցվել է, անդադար մարտի տևողությունը եղել է 6-7 ժամ, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այս ընթացքում հակառակորդը կորցրել է մոտ 2300 զինվոր, վերջին 24 ժամում մոտ 440-450 զինծառայող և ահաբեկիչ է կորցրել, 800-900 վիրավոր է տվել։

Միայն հոկտեմբերի 3-ին հաջողվել է խոցել մոտ 45 զրահատեխնիկա, մեզ հաջողվել է նաև մարտի մեջ չմտած 8-9 տասնյակ զրահատեխնիկա խոցել հեռահար կրակով։ Միայն հոկտեմբերի 3-ին 10 ԱԹՍ ենք խոցել, ընդհանուր առմամբ՝ 113-ը։ Հակառակորդն ընդհանուր 250 զրահատեխնիկա է կորցրել, միայն այսօր խոցվել է 3 Սմերչ կայան, 3 ինքնաթիռ ու մեկ ուղղաթիռ»,- հայտարարել է Հովհաննիսյանը։

Նա չի մեկնաբանել որևէ դիրք կամ բնակավայր գրավելու մասին հարցերը՝ նշելով, որ դեռ ընթանում են մարտական գործողություններ։

Հովհաննիսյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողություններ չեն ընթանում, հակառակորդը որոշակի հետախուզական այլ գործողություններ է կատարում, դրանք վերահսկվում են։ Որոշ տեղեր կուտակումներ կան, որոշներում՝ ոչ, ՊՆ-ն վստահ է, որ այդ զորքերում էլ կլինեն վարձկան ահաբեկիչներ։

Հովհաննիսյանը նշել է, որ հայ գերիների մասին ինֆորմացիան չի կարող հերքել կամ հաստատել, քանի որ թեժ մարտեր են ընթանում, կոնկրետ մեկ լուսանկարի մասով կարող է նշել, որ «այն լավ քողարկված կեղծիք է»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---