ՊՆ․ Կեղծ են Ալիևի խոսքերը, թե Մատաղիսն ու Ջաբրայիլն իրենց վերահսկողության տակ են![]() 4 հոկտեմբերի 2020 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումներն, թե իբր Մատաղիսը և Ջաբրայիլը գտնվում են իրենց վերահսկողության տակ, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին փոխանցում են Արցախի պաշտպանության բանակից և ՀՀ ՊՆ-ից։ ՊԲ-ն նաև տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է հակառակորդի ավտոշարասյան խոցումը՝ Մատաղիս տանող ճանապարհին: Իսկ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը խոստացել է ներկայացնել «փախուստ Մատաղիսից վավերագրություն»։ Հոկտեմբեր 3-ին և 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թվիթերյան իր միկրոբլոգում գրառումներ է արել՝ իբրև Մատաղիսը և Ջաբրայիլը գտնվում են ադրբեջանցիների ձեռքում։Իլհամ Ալիևը հրապարակումից րոպեներ անց ջնջել է Ջաբրայիլը գրավելու մասին գրառումը: «Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության` ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում»,-հայտնում են ՊԲ-ից։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |