ԱԱԾ-ն օտարերկրացի լրտեսների է ձերբակալել![]() 4 հոկտեմբերի 2020 - 21:39 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ-ն ձերբակալել է օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ զինված ուժերի տեխնիկայի, սպառազինության շարժի, զորամասերի տեղակայման վայրերի, զորահավաքին մասնակցող անձանց և նրանց քանակի վերաբերյալ որոշակի տեղեկություններ հավաքելու համար: Կասկածյալները ձերբակալվել են հոկտեմբերի 2-ին, հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից։ Ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ կատարված հանցագործության ամբողջական բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցող այլ օտարերկրացիների ու ՀՀ քաղաքացիների ինքնությունը բացահայտելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ուղղությամբ: ԱԱԾ-ից նշում են, որ հետևողական պայքար են տանում սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ: «Այս գործընթացում ակնկալում է նաև հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետական դավաճանության կամ լրտեսության վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և տարածքային անձեռնմխելիության»,- նշվում է հաղորդագրությունում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |