ՄԻՊ․ Ադրբեջանն ահաբեկչական մեթոդով էթնիկ զտման նպատակ ունի, հումանիտար աղետ է առաջացնում

ՄԻՊ․ Ադրբեջանն ահաբեկչական մեթոդով էթնիկ զտման նպատակ ունի, հումանիտար աղետ է առաջացնում

PanARMENIAN.Net - Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմն ընթանում է ահաբեկչական մեթոդներ խրախուսող քաղաքականությամբ և նպատակ ունի էթնիկ հիմքով զտումներ կատարելու, հայտարարել է Հայաստանի մարդու իրավուքնների պաշտպան Արման Թաթոյանը։

«Միջազգային հանրության դերն այստեղ մեծ է։ Նրանք պետք է կոնկրետ գործողություններ անեն։ Այս իրավիճակն այլևս այն չէ, որ բաժակաճառերի նմանվող ելույթներ ու կոչեր արվեն կոնֆերանսների ժամանակ։ Այստեղ անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ, կոնկրետ քայլեր, քանի որ այլևս ելույթներով, կոչերով կամ անհասցե քայլերով հնարավոր չէ նման երևույթները կանխել։ Սրանք արդեն հումանիտար աղետի հետևանքներ կարող են առաջացնել ու արդեն առաջացնում են»,-նշել է նա։

ՄԻՊ-ը նշել է, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից քաղաքացիական բնակավայրերը թիրախավորում է «Սմերչ» և «Լար-160» համազարկային կրակի հրթիռներով, որոնք միջազգային մարդասիրական իրավունքով արգելված են։ Ադրբեջանական կողմն այդ զինատեսակները կիրառում է հատկապես խիտ բնակեցված քաղաքների ուղղությամբ։

Թաթոյանը հայտնել է, որ իրենց կատարած փաստահավաք աշխատանքը ցույց է տվել, որ խաղաղ բնակչության թիրախավորումներն իրականացվում են թե ռազմաօդային, թե հրետանային հարձակումների միջոցով։ Ըստ նրա՝ ՀՀ-ում ու Արցախում ադրբեջանական կողմի կիրառած ԱԹՍ-ները քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային ավերածությունների նպատակ ունեն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---