Փաշինյանը՝ TIME-ին․ Որպես զինադադարի պայման Թուրքիան պետք է դուրս բերի վարձկաններին և դադարեցնի իր ներգրավվածությունը

Փաշինյանը՝ TIME-ին․ Որպես զինադադարի պայման Թուրքիան պետք է դուրս բերի վարձկաններին և դադարեցնի իր ներգրավվածությունը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը TIME հանդեսին հարցազրույցում հայտարարել է՝ որպես զինադադարի պայման, Հայաստանը պնդում է, որ Թուրքիան պետք է «դադարեցնի իր ներգրավվածությունը» և «դուրս բերի կամ չեզոքացնի վարձկաններին ու ահաբեկիչներին»:

«TIME-ի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերստին մեղադրանքներ է հնչեցրել առ այն, որ Թուրքիան արդեն իսկ ռազմական միջամտություն է իրականացնում հօգուտ Ադրբեջանի` պնդելով, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայքարում է տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու համար»,- ասվում է հարցազրույցի մասին հոդվածում:

«Հայաստանն ու Ղարաբաղը դարձել են քաղաքակրթական առաջնագիծ», - ասել է Փաշինյանը՝ մեղադրելով Էրդողանին ի աջակցություն Ադրբեջանի տարածաշրջան 1500–2000 սիրիացի ահաբեկիչներ ուղարկելու մեջ:

Վկայակոչելով Թուրքիայի ռազմական ներխուժումները Սիրիա, Լիբիա, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի առճակատումը Հունաստանի հետ՝ Փաշինյանն ասել է. «Թուրքիայի գործողությունները ոչ այլ ինչ են, քան փորձեր՝ ուղղված Օսմանյան կայսրության վերականգնմանը»:

Հարցին, թե չի կարծում արդյոք, որ հակամարտության նախաշեմին իր կատարած գործողություններով նա սադրել է Ադրբեջանին, Փաշինյանը պատասխանել է, որ իշխանության գալուն պես պատմական կոչ է արել` առաջարկելով հակամարտության լուծման նոր բանաձև, որը պետք է բավարարեր ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին: Ըստ նրա` իր հետագա հայտարարություններն արվել են` ի պատասխան Ալիևի մաքսիմալիստական դիրքորոշման:

Փաշինյանը պնդում էր, որ վարձկաններն ադրբեջանական գյուղերում հալածում են մարդկանց և թալանում ալկոհոլ վաճառող խանութները՝ պահանջելով, որ նրանք հետևեն շարիաթի օրենքներին:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---