«1000 դրամի» հիմնադրամին 11 օրում $1․5 մլն է փոխանցվել

«1000 դրամի» հիմնադրամին 11 օրում $1․5 մլն է փոխանցվել

PanARMENIAN.Net - Արցախում ռազմական գործողությունների մեկնարկից՝ սեպտեմբերի 27-ից ի վեր «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» («1000 դրամի» հիմնադրամ) կատարվել է մոտ $1 մլն 600 հազարի նվիրատվություն։

Այս օրերին 4269 նվիրաբերություն է արվել 53 երկրից։

Իր հերթին, «ԴԱՐ» տարածաշրջանային և մրցունակության հիմնադրամը 5 ամիս նվիրաբերելու է 10-ական մլն դրամ (ընդհանուր` 50 մլն):

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---