Սբ Ղազանչեցոցում ծանր վիրավորված ռուս լրագրողին Արցախից տեղափոխում են ՀՀ

Սբ Ղազանչեցոցում ծանր վիրավորված ռուս լրագրողին Արցախից տեղափոխում են ՀՀ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա երկրորդ հարվածի հետևանքով ծանր վիրավորված ռուսաստանցի լրագրող Յուրի Կոտենոկն Արցախից տեղափոխվում է Երևան։ Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ավելի վաղ նրա տեղափոխման մասին հայտնել էր Wargonzo տելեգրամյան ալիքը՝ նշելով, որ հարթակի տեղեկություններով՝ Կոտենոկն արհեստական կոմայում է։

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հարվածել է Շուշիի Սբ Ղազանչեցոց գլխավոր եկեղեցուն՝ պատճառելով ավերածություններ։ Երկրորդ հարվածի ժամանակ եկեղեցու ներսում եղել են լրագրողներ, որոնցից երեքը վիրավորվել է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---