Սեպտեմբերին Թուրքիան $77 մլն-ի ռազմական արտադրանք է արտահանել Ադրբեջան12 հոկտեմբերի 2020 - 14:38 AMT PanARMENIAN.Net - 2020-ի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են։ Եթե հուլիսին Թուրքիան Ադրբեջան է արտահանել ընդամենը $278,000-ի պաշտպանական և ավիացիոն միջոց, ապա օգոստոսին դրանց գումարը կազմել է $36 մլն, իսկ սեպտեմբերին՝ $77 մլն 167 հազար։ Ըստ Թուրքիայի արտահանման խորհրդի զեկույցի՝ Razm.info-ի փոխանցմամբ, 2020-ի սեպտեմբերին Թուրքիայի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտի արտահանման վիճակագրությունում Ադրբեջանն առաջին տեղում է։ Թուրքիան սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններում Ադրբեջանին աջակցում է ոչ միայն քաղաքական, այլև ռազմական առումով. Ադրբեջանն ակտիվ կիրառում է թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքեր։ Հոկտեմբերի 5-ին Կանադան հայտարարել է, որ դադարեցնում է դեպի Թուրքիա ռազմամթերքի արտահանումը, քանի որ այդ երկրի տեխնոլոգիաներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում, և պարզելու է՝ ինչպես են դրանք հայտնվել Ադրբեջանում։ Bayraktar անօդաչու թռչող սարքերն արտադրվում են Թուրքիայում, սակայն որոշ բաղադրիչներ, ինչպիսիք են, օրինակ՝ L3 Wescam MX-15D տեսախցիկը և ընկալող-հաղորդող սարքերը, ներմուծվում են Կանադայից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |