Մնացականյանը Մոսկվայում հանդիպում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Մնացականյանը Մոսկվայում հանդիպում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

PanARMENIAN.Net - Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հանդիպումն անցնում է Ռուսաստանի ԱԳՆ ընդունելությունների տանը:

Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայացել է Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Պատասխանելով Թուրքիայի՝ հակամարտության կարգավորման գործընթացին ավելի ակտիվ մասնակցություն ունենալու վերաբերյալ Ադրբեջանի նկրտումների մասին հարցին, նրանք ասել են, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորումը պետք է կայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և ձևաչափով։

Ավելի վաղ համանախագահները հայտարարել էին, որ շարունակում են ակտիվ գործակցել կողմերի հետ` հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերի շուրջ համաձայնության գալու, սուբստանտիվ բանակցություններն ամփոփելու և համաձայնեցված սկզբունքների և ձևաչափի հիման վրա կարգավորման հասնելու շուրջ։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ից ԼՂ գոտում կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Ադրբեջանական կողմը չի կատարել պայմանավորվածությունը՝ հրադադար փաստացի չի պահպանվել, կրակը բոլոր ուղղություններով շարունակվում է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---