ՀՀ ԱԻՆ փրկարարներն Արցախում պատսպարված քաղաքացիներին սնունդ են մատակարարում

ՀՀ ԱԻՆ փրկարարներն Արցախում պատսպարված քաղաքացիներին սնունդ են մատակարարում

PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները շարունակում են ծառայությունն Արցախում։ Նրանց մի մասն ընդգրկված է պատսպարված քաղաքացիներին անհրաժեշտ սնունդ մատակարարելու գործում:

Փրկարարներին այցելել է Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանը, ում փրկարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում գործելու նաև այլ ստորաբաժանումներում:

Ավելի վաղ Արցախում ադրբեջանական հրետակոծությունից զոհվել էր վարորդ-փրկարար, ավագ ենթասպա Հովիկ Յուրիի Աղաջանյանը, նա հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայության» մեդալով։

Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունից 10 մարդ էր վիրավորվել։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ահազանգել էր, որ Ադրբեջանը սկսել է թիրախավորել ոչ միայն քաղաքացիական, այլև՝ մարդասիրական ծառայություն իրականացնող ենթակառուցվածքներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---