Իրանը կարձագանքի, եթե իր տարածքում կրկին արկեր ընկնեն16 հոկտեմբերի 2020 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սադի Հաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը կարձագանքի, եթե Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում Իրանի տարածքում կրկին արկեր ընկնեն, գրում է Interfax-ը։ «Հերքելով իրանցի սահմանապահների պատասխան գործողությունների մասին լուրերը՝ Հաթիբզադեն ասել է, որ Իրանի սահմանամերձ շրջաններում ապրող քաղաքացիների անդորրն ու անվտանգությունը դիտարկվում է որպես կարմիր գիծ երկրի ԶՈւ համար։ Իրանն անտարբեր չի մնա, եթե նման դժբախտ պատահարները կրկնվեն»,- ասվում է Իրանի կառավարության Twitter-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։ Լեռնային Ղարաբաղի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ծավալումից ի վեր Իրանի տարածքում ավելի քան 50 արկ է ընկել։ Հոկտեմբերի 15-ին 8 արկ է ընկել Իրանի տարածքում, 1 մարդ տուժել է։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |