Գլենդեյլում տեղի կունենա հայկական կանացի հագուստին նվիրված ցուցահանդես

PanARMENIAN.Net - Մարտի 1-31-ը Գլենդեյլի հանրային գրադարանում Ամերիկայի Հայկական թանգարան-գրադարանը կներկայացնի Հայաստանից դուրս գտնվող կանացի հին զգեստների ու հագուստի պարագաների ամենախոշոր հավաքածուի ցուցադրությունը: Ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվի շատերին անհայտ «Բզկտված Հայաստան» համր ֆիլմը, որը 1919 թվականին նկարահանել են ամերիկացի կինեմատոգրաֆիստները:



Ցուցանմուշների թվում կան գոտիներ, գլխաշորեր, տարազներ, ժանյակներ, ձեռագործ աշխատանքներ, կոշիկներ եւ Հայաստանի պատմական շրջանների հայ կանանց հագուստի այլ պարագաներ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---