Թևան Պողոսյանը վարակվել է կորոնավիրուսով․ «Սխալներ անում են բոլորը»20 հոկտեմբերի 2020 - 13:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հավելելով, որ մի քանի օր կմեկուսանա։ «Պատերազմի ժամանակ բոլորիս առաջնահերթություններն են փոխվում։ Բայց այլ վտանգների հանդեպ զգոնությունը չպետք է թուլացնել ոչ մի վայրկյան, հատկապես՝ համավարակի։ Սխալներ անում են բոլորը, ես էլ բացառություն չեմ։ Վստահ եմ, որ հանգիստ կհաղթահարեմ, բայց հիմա ավելի զգոն պետք է լինեմ, որ հանկարծ որևէ մեկին չվարակեմ։ Ներող, որ մի քանի օր մեկուսանամ։ Բայց դա չի նշանակում, որ կորում եմ։ Հեռավար կգործեմ մի քանի օր։ Իսկ Արցախում այս օրերին տղաներն ու աղջիկներն ինչ անում են, շնորհակալության համար չեն անում, բայց ես կասեմ շնորհակալություն բոլորին, ում գործը տեսել եմ։ Այս անգամ ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել արդեն ընկալելի ձևակերպմամբ հատուկ զորքերին՝ մեր Սպիտակ բանակին»,- ասվում է գրառման մեջ։ Նա հավելել է, որ բժշկման ճակատում նույնպես պետք է նորից վերաիմաստավորել և ամեն վարկյան ասել՝ միայն միասին կարող ենք և պարտավոր ենք «տեր կանգնել մեր առողջությանն ու հայ զինվորի ապաքինմանը»։ Հայաստանում հոկտեմբերի 20-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 66,694-ի, առողջացածների ընդհանուր թիվը 48,734 է, փաստացի բուժվողներինը՝ 16,541։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1101 դեպք կա, այլ պատճառով՝ 318։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |