Երևանում $15 մլն-ի նոր հիվանդանոց կկառուցվի![]() 20 հոկտեմբերի 2020 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու որոշմամբ՝ Հրաչյա Ներսիսյան 10ա հասցեում գտնվող հողային տարածքի նպատակային նշանակությունը փոխվել է, այդ տարածքում հիվանդանոցի կառուցման համար մոտ $15 մլն-ի մասնավոր ներդրում կարվի։ Նախատեսվում է ստեղծել մոտ 450 աշխատատեղ։ «Հր. Ներսիսյան փողոցի վրա «Էլաս» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 8744 քմ հողատարածքի նշանակությունը` «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների» հողերի կատեգորիայից կփոխադրվի «բնակավայրերի» հողերի կատեգորիա: Դրանից հետո ընկերությունը $15 մլն-ի ներդրում կանի և հիվանդանոց կկառուցի»,- ասել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը։ Որոշումն ընդունվել է միաձայն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |