Իրանում ընկնող անօդաչու սարքերն իսրայելական Harop-ներ են20 հոկտեմբերի 2020 - 23:23 AMT PanARMENIAN.Net - Իրանի տարածքում ընկած իսրայելական արտադրության Harop անօդաչու թռչող սարքերի հայտնի թիվը առնվնազն երկուսն է։ Հոկտեմբերի 20-ին հրապարակվել է իրանական տարածքում ընկած անօդաչուի լուսանկարը, որից պարզ է դառնում, որ այն Ադրբեջանին պատկանող Harop սարքերից է։ Հոկտեմբերի 13-ին Իրանի Թավրիզ շրջանում ևս մեկ իսրայելական արտադրության Harop անօդաչու թռչող սարք էր հայտնաբերվել։
Ավելի վաղ ՀՀ-ն հետ է կանչել Իսրայելից իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ այդ երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով, որը հետագայում օգտագործվում է հայերի, այդ թվում Արցախի խաղաղ բնակչության դեմ։ Իրանը մի քանի անգամ պաշտոնական տարբեր մակարդակներով զգուշացրել է, որ կարձագանքեն, եթե Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում երկրի տարածքում կրկին զենք-զինամթերք ընկնի։ Ադրբեջանն արդեն մի անգամ ներողություն է խնդրել նման պատահարների համար։ Եվ երկու անօդաչու թռչող սարք էր ընկել նաև Վրաստանի տարածքում, որոնցից մեկը ինդենտիֆիկացվել է որպես իսրայելական Harop անօդաչու։ Մեկ հրթիռ էլ ընկել է Դաղստանի տարածքում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել |