ԱԱԾ․ Ադրբեջանական տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է, վախեցած է եղել22 հոկտեմբերի 2020 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանը հոկտեմբերի 7-ին գերեվարվել է ադրբեջանցիների կողմից, Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը պատասխանել են Ազգային անվտանգության ծառայությունից։ Հոկտեմբերի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Ադրբեջանի զինվորականները զրուցում են իբրև Արցախի գյուղերից մեկում մնացած Ազնիվ Բաղդասարյանի հետ, իսկ նա զինվորներին ասում է՝ «Բարի գալուստ ձեր տուն»։ Ադրբեջանցիների ներկայացրած և ակնհայտորեն կեղծ տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում։ Դրանից հետո լուրեր շրջանառվեցին, թե Ազնիվ Բաղդասարյանը հայ չէ, և իբր նույն կինը 2019-ին ադրբեջանական լրահոսում կրկին հայտնվել է։ «Հոկտեմբերի 7-ին` գերեվարվելուց հետո, ադրբեջանական կայքին տված հարցազրույցի ընթացքում վախի ազդեցության տակ կինն ասել է, որ 3 օր գտնվել է անգիտակից վիճակում։ Դրանից հետո իբրև թե նրան հայտնաբերել են ադրբեջանցի զինվորները և իբր փրկել նրա կյանքը»,- ասել են ԱԱԾ-ից։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին էլ հայտնել է, որ պատվիրակության ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են Ազնիվ Բաղդասարյանին։ «ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթացել են նրա պահման պայմաններին, նրա հանդեպ վերաբերմունքին և ընտանիքի անդամների հետ կապ հաստատելու հնարավորություն տվել»,- նշել է Ամատունին։ ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են նաև պատերազմի ընթացքում գերեվարված երեք զինծառայողի՝ Արեգ Սարգսյանին, Նարեկ Ամիրջանյանին և Ալբերտ Միքայելյանին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |