Զոհվածների թաղման ծախսերին պետությունը 700,000-ական դրամ է հատկացնում

Զոհվածների թաղման ծախսերին պետությունը 700,000-ական դրամ է հատկացնում

PanARMENIAN.Net - Ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների թաղման ծախսերի համար պետությունը հատկացնում է 700,000-ական դրամ։ Դրա համար մահվան վկայականը ստանալու պահին կարելի է դիմել ու ստանալ գումարը մեկօրյա ժամկետում: Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Գումարը ստանալու դիմում կարելի է ներկայացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմիններին, ՊՆ սոցիալական պաշտպանության վարչություն, ինչպես նաև սոցիալական ապահովության տարածքային բաժիններ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---